«Հաբբըլը» նոր լուսանկարներ է արել առեղծվածային միգամածություններից 

«Հաբբըլը» նոր լուսանկարներ է արել առեղծվածային միգամածություններից 

«Հաբբըլ» գերհզոր տիեզերական աստղադիտակը նոր լուսանկարներ է արել NGC 6302 եւ NGC 7027 անուններով հայտնի երկու մոլորակային միգամածություններից, որոնք կոչվում են «Թիթեռ» եւ «Բզեզ»։ Science ամսագրի փոխանցման համաձայն, երկբեւեռ միջամածությունը համարվում է ամենափոշոտներից մեկը, եւ պարունակում է մեծ քանակությամբ գազեր։ Իրենց կյանքի վերջում այդ միգամածությունները առաջացնում են զարմանահրաշ պտույտներ։

Լուսանկարները ցույց են տալիս վառ մանրամասներ, թե ինչպես են երկու միգամածությունները բաժանվում իրարից չափազանց կարճ ժամանակամիջոցով, թույլ տալով այդպիսով տեսնել փոփոխությունները։

Հիշեցնենք, որ երկբեւեռ միգամածությունները հայտնագործվել են 1880 թվականին ամերիկացի սիրողական աստղագետ Էդվարդ Էմերսոն Բեռնարդի կողմից։ Այն գտնվում է Կարիճի համատեղությունում եւ հեռու է մեր մոլորակից չորս հազար լույսային տարի։