«Մի բուռ նվիրատվությունը» չի փոխարինի Կիևի հացահատիկին․ ՄԱԿ-ը՝ Պուտինին

«Մի բուռ նվիրատվությունը» չի փոխարինի Կիևի հացահատիկին․ ՄԱԿ-ը՝ Պուտինին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից աֆրիկյան երկրներին «մի բուռ նվիրատվություն» տրամադրելը չի ​​փոխարինի Ուկրաինայի ցորենին կամ չի թուլացնի համաշխարհային պարենային ճգնաժամը։

«Հացահատիկի այսպիսի հասանելիությունը լավ է երկրների համար: Բայց դա չի փոխարինում միլիոնավոր տոննաներով ուկրաինական հացահատիկին, որն այլևս չկա շուկայում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր 25-50 հազար տոննա հացահատիկ Բուրկինա Ֆասո, Մալի, Էրիթրեա և աֆրիկյան մի շարք այլ երկրներ անվճար տրամադրելու՝ Ռուսաստանի պատրաստակամության մասին։

Հիշեցնենք, որ Մոսկվան հացահատիկի գործարքից դուրս է եկել այս ամիս՝ ՌԴ-ի, Ուկրաինայի, ՄԱԿ-ի և Թուրքիայի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող Սևծովյան համաձայնագրերի ժամկետի լրանալուն պես։
Կրեմլում հայտարարել են, թե ՌԴ-ն չի երկարաձգի գործարքը, քանի որ չեն կատարվել Մոսկվային վերաբերվող պայմանավորվածությունները։