Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները՝ ադրբեջանուհուն

Ղարաբաղը պատկանում է Հայաստանին. Պոզները՝ ադրբեջանուհուն

Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում ելույթի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի կնոջը, ում դուր չէր եկել Պոզների՝ Արցախի հարցում «հայանպաստ» դիրքորոշումը:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, ադրբեջանուհի Արզու Մամեդովան դիմել է Պոզներին և հայտարարել, որ «աշխարհը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը»: 

Այդ դիտարկմանը Վլադիմիր Պոզները պատասխանել է՝ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչված է որպես Հայաստանի տարածք»:

Նյութի աղբյուր՝ Lurer.com