Լավրովը լքել է G20-ի գագաթնաժողովը․ ո՞րն է պատճառը

Լավրովը լքել է G20-ի գագաթնաժողովը․ ո՞րն է պատճառը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով G20-ի գագաթնաժողովում նախագահ Պուտինի փոխարեն ներկայացնում էր Ռուսաստանը, լքել է գագաթնաժողովը։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Լավրովը հեռացավ Բալիից. նա ավարտել է աշխատանքը G20-ի գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Գերմանական Spiegel-ի փոխանցմամբ էլ, Լավրովը Ինդոնեզիայում ընթացող գագաթնաժողովից վաղաժամ հեռացել է հակառուսական հայտարարությունների ու ոչ հաճելի միջավայրի պատճառով։ Պարբերականը նշել է, որ նախարարները հրաժարվել են նրա հետ լուսանկարվելուց։