Արգենտինայի նախագահն էլ հուսախաբ արեց Զելենսկուն

Արգենտինայի նախագահն էլ հուսախաբ արեց Զելենսկուն

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չեղարկել իր այցը Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողով, որը կանցկացվի հունիսի 15-16-ը Շվեյցարիայում, հայտնում է Bloomberg-ը։

Միլեյը ներկայացուցչական հավաքին պետք է մասնակցեր Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հրավերով։
Բացի այդ, արգենտինացի ատաջնորդը չեղարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը, որը նախատեսված էր հունիսի 19-ին։

Ըստ գերմանական պարբերականի՝ Եվրոպայում խոշոր քաղաքական իրադարձություններին չմասնակցելու՝ Միլեյի որոշումը կապված է Արգենտինայի ազգային ամսաթվերի հետ:

Մասնավորապես, երկիրը հունիսի 17-ին նշում է Լատինական Ամերիկայի ազգային ազատության օրը, իսկ հունիսի 20-ին՝ Դրոշի օրը: