«Բոլոնիայի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Սինիշի Միխայլովիչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է «Вести»-ն։ Ըստ հաղորդման, հիսունմեկամյա մասնագետի կորոնավիրուսային առկայության թեստի պատասխանը եղել է դրական։ Ներկայումս Միխայլովիչը պետք է երկու շաբաթ ինքնամեկուսանա։

«Բոլոնիան» կշարունակի նոր սեզոնի պատրաստությունը առանց իր գլխավոր մարզչի։ Անցյալ սեզոնին այս ակումբը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել առանց գլխավոր մարզչի։ «Ա Սերիայում» այն զգաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Հիվանդությունը ընթանում է անախտանիշ կերպով։

Նշենք, որ Միխայլովիչը համարվում է ռիսկային գոտում գտնվող, քանի որ անցյալ տարի նրա մոտ հայտնաբերվել է լեյքիմիա։ Նրա բուժումը կարող է լինել երկարատեւ։