Փաշինյանը չկա. ի՞նչ հարցեր են քննարկվում կառավարության նիստում

Փաշինյանը չկա. ի՞նչ հարցեր են քննարկվում կառավարության նիստում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր՝ մարտի 21-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Օրակարգում կա 30 հարց, որից 27-ը չզեկուցվող են, երեք հարց էլ գաղտնի է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Բրյուսելում է:

Օրակարգում են մասնավորապես Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին, Էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին ու այլ հարցեր: