Baku TV-ն ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին
«Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ադրբեջանական Baku TV-ի պատրաստած ռեպորտաժը՝ հայերեն թարգմանությամբ։ «Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:
Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայ ժողովրդի պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը ժխտելով դրա գոյությունը: Ի գիտություն ադրբեջանական իշխանության` հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները»,- գրված է հրապարակման մեջ։
Կարծիքներ