Արցախը Փաշինյանին որեւէ մանդատ չի տվել, որ նա Արցախի անունից ինչ-որ փաստաթղթեր ստորագրի

Արցախը Փաշինյանին որեւէ մանդատ չի տվել, որ նա Արցախի անունից ինչ-որ փաստաթղթեր ստորագրի

Երեկ Արցախի Ազգայի Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արվում համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։

«Այդ զսպող հայտարարությամբ փորձել ենք՝ համախմբման կոչ անել։ Շեշտադրումը դրված է նրա վրա, որ Արցախի ճակատագրի հետ ոչ ոք իրավունք չունի խաղալու։ Ցանկացած որոշում, որը կարող է ավելի բարդացնել Արցախի այս պահի դրությամբ իրավիճակը, արցախցիք չեն ընդունելու»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանը։

Վերջինիս խոսքով արցախցիները Հայաստանի վարչապետին որևէ մանդատ չեն տվել, որպեսզի նա Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։

«Հայաստանի իշխանություններին Արցախը մանդատ է տվել, որպեսզի միջազգային հարթակներում կարողանա լուծում տալ Արցախի  հարցին։ Եվ ուրիշ այլ որևէ մանդատ չկա Նիկոլ Փաշինյանի ձեռքին, որ Արցախի անունից իրավունք ունենա ինչ-որ փաստաթղթեր ստորագրի, որոնք որ կփակեն Արցախի ինքնորոշման հարցը»,-ասաց Դավիթ Գալստյանը;

Մեր այն հարցին, արդյոք Արցախում պաշտոնական կամ ոչ պաշտոնական որևէ ստորագրահավաք ընթանո՞ւմ է՝ Ռուսաստանին միանալու, կամ նման հարցով հանրաքվե անելու հետ կապված, պատգամավորն ասաց․ «Հետաքրքրվել ենք քաղաքացիներից, թե՝ առաջարկ եղե՞լ է մասնակցելու նման ստորագրահավաքի։ Նման առաջարկ ոչ ոք չի ունեցել։ Ինձ թվում է, դա ապատեղեկատվություն է»։