Թուրքիան նոր պատերազմի է պատրաստվում

Թուրքիան նոր պատերազմի է պատրաստվում

Թուրքիայի պնախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Սիրիայում՝ Եփրատ գետից դեպի արեւելք իրականացնելիք ռազմական գործողությունների օպերացիաների պլանավորման եւ կառավարման համատեղ կենտրոնի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է լուծել սիրիական հարցը «դաշտում»՝ ՏԻՄ ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան երեկ՝ մարտի 31-ին։

Մասնագետները նշում են, որ Էրդողանը նկատի է ունեցել Սիրիայում հյուսիսում ընդդեմ քրդական կազմավորումների նոր գործողությունների իրականացումը։

Նշենք, որ Սիրիայում քրդական կազմավորումները վայելում են ԱՄՆ աջակցությունը, ինչը լրջագույն զսպող հանգամանք է Անկարայի համար։