Վրաստանի սահմանով ՌԴ քաղաքացիների տարանցման ընթացակարգը վրացական կողմն է որոշում

Վրաստանի սահմանով ՌԴ քաղաքացիների տարանցման ընթացակարգը վրացական կողմն է որոշում

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցների՝ ցամաքային ճանապարհով իրենց ՌԴ տեղափոխելու բողոքի ակցիայից հետո հանդես է եկել տեսաուղերձով։
«Մենք հանդիպել ենք մեծ աղետի․ կորոնավիրուսի համավարակը մարդկային ու երկների կյանքեր է փոխում։ Հատկապես ծանր են  նրանց խնդիրները, ովքեր ստիպված են մնալ հայրենիքից դուրս՝ արտերկրում։  Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է ՌԴ կառավարության, արտգործնախարարության և այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում։ Ձեր վերադարձին աջակցելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հիմնական խնդիրն է, որի լուծումն ուղղակիորեն կախված է համաճարակաբանական իրավիճակի զարգացումից»,- հայտարարում է Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ վիրուսի դեմ պայքարի շրջանակում շատ երկրներ, այդ թվում նաև Ռուսաստանը, անհրաժեշտ են համարել դադարեցնել հաղորդակցությունն այլ պետությունների հետ և նեերկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցված է, փակ է Վրաստանի տարածքով անձնական մեքենաներով անցնելու համար տարանցիկ ճանապարհը։
Դեսպանը վստահեցնում է, որ  հարցի լուծման ուղղությամբ քրտնաջան, շատերի համար միգուցե՝ աննկատ աշխատանք է տարվում։
Նաև՝ Վրաստանի սահմանով ՌԴ քաղաքացիների տարանցումը հնարավոր դարձնելու ուղղությամբ, բայց Կոպիրկին խոսքով՝ ընթացակարգն ու պայմանները վրացական կողմն է որոշում, որը ելնում է երկրում համաճարակաբանական անվտանգության նկատառումներից։ Հարցի շուրջ վերջնական համաձայնության կգան Ռուսաստանի և Վրաստանի իրավասու մարմինները՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի զարգացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։