«Ռեյվա» ճապոնական նոր ժամանակաշրջանի նշանակությունը

«Ռեյվա» ճապոնական նոր ժամանակաշրջանի նշանակությունը

Մինչև Նորին մեծություն կայսեր՝ գահից հրաժարվելը և Նորին կայսերական բարձրություն թագաժառանգի գահ բարձրանալը՝ Ճապոնիայի կառավարությունը 2019թ. ապրիլի 1-ին Կաբինետի նիստի ընթացքում որոշել է փոխել ժամանակշրջանը և հայտարարել է, որ նոր ժամանակաշրջանը կոչվելու է «Ռեյվա»: Այս նոր ժամանակաշրջանը կմեկնարկի 2019թ. մայիսի 1-ին, երբ Նորին կայսերական բարձրություն թագաժառանգը գահ բարձրանա: 

     «Ռեյվան» չինական երկու պատկերանիշերից բաղկացած բառ է, որի առաջին «Ռեյ» նիշը նշանակում է «գեղեցիկ», իսկ երկրորդը՝ «ներդաշնակություն»: Ավելին, «Ռեյվա» բառն իր մեջ պարունակում է մշակույթի զարգացման խորհուրդը, քանզի մարդիկ գեղեցիկ ձևով միավորում են իրենց սրտերը:  

    Նոր ժամանակաշրջանը պատմության մեջ առաջին անգամ ազգային փաստաթղթի ուժ ունի և մեջբերվել է Ճապոնիայի հնագույն՝ 1200 տարի առաջ կազմված «Մանյոշու» բանաստեղծությունների ժողովածուից:

Ճապոնիայի դեսպանատուն։