Հյուսիսային Կորեան գերժամանակակից ինքնաթիռներ խոցող նոր զինատեսակ է մշակում

Հյուսիսային Կորեան գերժամանակակից ինքնաթիռներ խոցող նոր զինատեսակ է մշակում

Փհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ մշակում է նոր սպառազինություն, որը կարող է ոչնչացնել ամերիկյան F-35 կործանիչ ինքնաթիռները, որոնք գնում է Հարավային Կորեան։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, վկայակոչելով այդ երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունը։ Ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունն էլ մանրամասնում է, որ ամենայն հավանականությամբ Փհենյանը նկատի ունի տակտիկական հրթիռները, գերժամանակակից ինքնաթիռներին խոցող զինատեսակ ասելով։ Նշենք նաեւ, որ Սեուլի կողմից F-35 ինքնաթիռների ձեռքբերումը Փհենյանում համարել են իրենց դեմ ուղղված քայլ եւ նոր մարտահրավեր։