Էրդողանը Պուտինին կաշա՞ռք է առաջարկում

Էրդողանը Պուտինին կաշա՞ռք է առաջարկում

Անադոլու լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն Մոսկվայում է, որտեղ ավելի ուշ բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Էրդողանի հետ Մոսկվայում են նաեւ Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ազգային հետախուզական ծառայության տնօրենը: Պաշտոնական հաղորդագրության մեջ աչքի է զարնում, որ թուրքական պատվիրակության կազմում է նաեւ գանձապետարանի եւ ֆինանսների նախարարը:

Թե ի՞նչ առաքելություն ունի Թուրքիայի գլխավոր գանձապետը մի բանակցություններում, որտեղ քննարկվելու են բացառապես ռազմական հարցեր, մնում է անհասկանալի: Գուցե Էրդողանը Պուտինին կաշա՞ռք է առաջարկում: