Բանտից փախել է ավելի քան 15 ահաբեկիչ

Բանտից փախել է ավելի քան 15 ահաբեկիչ

Ավելի քան տասնհինգ ահաբեկիչ է  փախել Իրաքի հարավում գտնվող Մութաննա նահանգի բանտից։ Նշենք, որ բանտը եղել է հատուկ նշանակության, որտեղ բանտարկված են եղել այն հանցագործները, որոնք դատապարտվել են ահաբեկչության, անօրինական թմրաշրջանառության համար։

Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես է դա իրականացվել։ Բանտից փախած ահաբեկիչների թիվը կարող է հասնել մինչեւ քսանի։ Բանտի հարակից շրջաններում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ նրանց գտնելու համար։