Սիրիայում համաներում է հայտարարվել

Սիրիայում համաներում է հայտարարվել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ստորագրել է հրամանագիր մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 2-ը գործված հանցագործությունների առնչությամբ համաներում հայտարարելու մասին։ Խոսքը այնպիսի հանցագործությունների մասին է, ինչպիսիք են՝ կաշառք տալը/վերցնելը, պաշտոնական փաստաթղթերի կեղծումը, թմրամիջոցների վաճառքը, ինչպես նաեւ՝ այն իրավախախտումները, որոնք կատարվել են անչափահասների կողմից։

Որոշ դեպքերում հրամանագիրը նախատեսում է պատժաչափի մեղմացումներ։ Օրինակ մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ տաժանակիր աշխատանքով։ Ցմահ տաժանակրության դատապարտվածների դեպքում էլ ժամկետը կնվազեցվի մինչեւ քսան տարի։ Համաներումը չի տարածվի պետական դավաճանության, զենքի անօրինական վաճառքի, ահաբեկչության, լրտեսության եւ այնպիսի հանցագործություններ կատարածների վրա, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Համաներումը տարածվում է նաեւ զինվորական ծառայությունից խուսափածների վրա։