Գլխավոր դատախազը նախագահին մեղադրել է կոռուպցիայի մեջ

Գլխավոր դատախազը նախագահին մեղադրել է կոռուպցիայի մեջ

Բրազիլիայի Գլխավոր դատախազ Ռաքել Ջոջը մեղադրել է երկրի նախագահ Միշել Թամերին կոռուպցիայի մեջ։ Այս մասին հայտնում է G1-ը։ Ըստ իրավապահների վարկածի, 2017-ին նախագահ Թամերը իբրեւ թե որոշակի նվերի դիմաց հրամանագիր է ստորագրել, որով պարզեցվել է երկրի նավահանգիստների կառավարման նորմերը։ Արդյունքում երկու պայմանագիր նավահանգիստների կառավարման հետ կապված երկարաձգվել են յոթանասուն տարով։ Կոռուպցիոն սխեմայում մասնակցել է եւս տասը մարդ, ներառյալ նաեւ նախագահի օգնական Ռոդրիգո Ռոշը։ Բրազիլիայի նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ նախագահ Թամերը կներկայացնի բոլոր ապացույցներն առ այն, որ օրենքի խախտում տեղի չի ունեցել։ Քանի որ խոսքը երկրի նախագահին է վերաբերում, ապա դատական գործընթացը կսկսվի միայն այն բանից հետո, եթե նման գործընթաց սկսելուն հավանություն տա երկրի պառլամենտը։ Նշենք, որ Թամերի լիազորությունների ժամկետը լրանում է արդեն հաջորդ տարեսկզբին, ուստի եւ ամենայն հավանականությամբ պատգամավորները այդ հարցը քննարկել եւ որոշում կայացնել չեն հասցնի։