Ո՞վ է կիրառելու վեթինգը

Ո՞վ է կիրառելու վեթինգը

Իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորայր Եղիազարյանը կարծում է, որ վեթինգը պետք է իրականացվի չափազանց կանոնակարգված, արդարացի, առանց խտրականությունների։
«Եթե վեթինգի նպատակը պետական համակարգի բարելավումն է, կատարելագործումը, անցյալում եղած սխալներն ուղղելը, ապա դա պետք է կիրառվի։ Անցած երկու տասնամյակում եղել են բազմաթիվ անարդարություններ, այդ թվում նաեւ՝ կադրային սխալ նշանակումներ։

Պետք է սահմանվեն որոշակի չափորոշիչներ, լինի հետեւողականություն, եւ շատ կարեւոր է, թե ով պետք է կիրառի։ Ինձ այդ հարցն է մտատանջում։ Երբ ասում են, թե պետք է հանձնախումբը զբաղվի դրանով, հարցնում եմ, թե ովքեր պետք է լինեն այդ հանձնախմբում։ Պետք է այդ ամենը իրականացվի հանրային վերահսկողության պայմաններում»,- վեթինգի մասին իր դիտարկումներն է ներկայացնում Նորայր Եղիազարյանը։