Բաքվում նոր վայնասուն է․ արձագանքել են Կոլոննայի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի՝ Հայաստան այցի ընթացքում արված հայտարարությունները։
Պաշտոնական մեկնաբանության մեջ ասվում է.
«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Ադրբեջանին ուղղված անհիմն մեղադրանքները, որոնք հոկտեմբերի 3-ին Հայաստան կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում հնչեցրել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Ֆրանսիան նախկինում ուշադրություն չէր դարձնում մի շարք խնդիրների, այդ թվում՝ ադրբեջանցիների զանգվածային տեղահանություններին և նրանց դեմ ռազմական հանցագործություններին։
Հայաստանին ցանկացած հնարավոր միջոցներով զինելը, Երևանին Ֆրանսիայի կողմից ագրեսիայի և ռազմական արկածախնդրության դրդելը անընդունելի է»,-նշել են գերատեսչությունում։
Տարածված հայտարարության մեջ դարձյալ մատնանշվել են Բաքվի հին ու անհիմն մեղադրանքներն առ այն, թե «Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մոտ 20%-ի օկուպացիայի փաստի վրա՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտմամբ»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև մեղադրել է Ֆրանսիային Հայաստանին միակողմանի աջակցելու մեջ։
Կարծիքներ