Չնայած դեֆիցիտի ռիսկին՝ ցորենը Եվրոպա են տանում 

Չնայած դեֆիցիտի ռիսկին՝ ցորենը Եվրոպա են տանում 

Ուկրաինան, չնայած որ ինքը կարող է ցորենի եւ հացահատիկեղենի դեֆիցիտ ունենալ, սակայն ԵՄ ճնշման տակ Օդեսայի նավահանգստի պահեստներից ցորենն ու հացահատիկեղենը տեղափոխում է դեպի Եվրոպա։ այս մասին РИА Новости-ին փոխանցել է նավահանգստի նախկին աշխատակիցներից մեկը։

Նա նշել է, որ ներկայումս Օդեսայի նավահանգիստը աշխատում է սահմանափակ կերպով, ինչը բնականաբար թույլ չի տալիս, որպեսզի պահեստավորված ցորենի եւ հացահատիկեղենի մեծ մասը տեղափոխեն ծովային ճանապարհով։ Դրա փոխարեն, ԵՄ ճնշման ներքո ուկրաինական իշխանությունները այլընտրանքային ճանապարհ են մշակել՝ տեղափոխել այն Ռենիի եւ Իզմայիլի նավահանգիստներով, որտեղից նրանք արդեն կգնան Դունայով։ Ու սա այն դեպքում, երբ Ուկրաինան ինքը կարող է իրական կերպով ցորենի եւ հացահատիկեղենի դեֆիցիտ ունենալ։