Պետդումայում կքննարկվի Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը

Պետդումայում կքննարկվի Դոնեցկի եւ Լուգանսկի ճանաչման հարցը

Այսօր՝ փետրվարի 14-ին, Ռուսաստանի Պետական Դումայի խորհուրդը կքննարկի Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Մասնավորապես, Դումայի խորհուրդը կքննի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ուղղված դիմումի նախագիծը՝ ԴԺՀ եւ ԼԺՀ  ճանաչման մասին։

Ճանաչումը, ըստ REGNUM-ի, հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքների ապահովման, այդ ինքնահռչակ հանրապետությունների ժողովուրդներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար։ Դիմումի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի Կոմկուսի կողմից՝ Գենադի Զյուգանովի գլխպավորությամբ։