Դեռահասները ներխուժել են տուն, սպանել տանտիրոջը, բռնաբարել նրա կնոջը

Դեռահասները ներխուժել են տուն, սպանել տանտիրոջը,  բռնաբարել  նրա կնոջը

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի քննիչները ձերբակալել են երեք դեռահասների, որոնք մեղադրվում են սպանության ու բռնաբարության մեջ։ Ըստ ՌԴ ՔԿ հրապարակած հայտարարության, հոկտեմբերի 27-ին, երկու տասնվեցամյա եւ մեկ տասնհինգամյա դեռահասներ ներխուժել են Կիրինսկի մասնավոր տներից մեկը, սեքսուալ բռնի գործողություններ կատարել տանտիկնոջ հանդեպ, սպանել նրա քառասնամյա ամուսնուն։

Ենթադրյալ հանցագործների ինքնությունը պարզվել է նույն օրը։ Նոյեմբերի երկուսին նրանց հանդեպ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, առաջադրվել մեղադրանք մի քանի հանցադրվագով։ Քննությունը շարունակվում է։ Իրականացվում են այլ քննչական գործողություններ։