Թրամփը պատրաստ է նոր պաշտոն ստանձնել․ ի՞նչ են առաջարկել

Թրամփը պատրաստ է նոր պաշտոն ստանձնել․ ի՞նչ են առաջարկել

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է որոշ ժամանակով դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

«Նրանք [հանրապետականները] ինձ հարցրեցին, թե արդյոք կարող եմ դիտարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու տարբերակը, մինչև երկարաժամկետ թեկնածու գտնեն։
Ես դա կանեմ, եթե անհրաժեշտ լինի, եթե նրանք չկարողանան որոշում կայացնել», - ասել է նա:

Հիշեցնենք, հոկտեմբերի 3-ին Քևին Մաքքարթին հեռացվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից։ Այժմ կոնգրեսական Մաքհենրին է կատարում խոսնակի պարտականությունները, քանի դեռ կոնգրեսականները չեն ընտրել նորին։