Այգեգործները բողոքում են՝ ծանր մետաղներով հագեցած ջրով ոռոգելուց հետո ծառերը չորանում են

Այգեգործները բողոքում են՝ ծանր մետաղներով հագեցած ջրով ոռոգելուց հետո ծառերը չորանում են

Այգեգործությունը խրախուսելով՝ միջոցներ չեն ձեռնարկում Դեբեդի աղտոտվելու դեմ

Արդեն 14 տարի Դեբեդ գետը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելուց հետո դեղձի ծառերը չորանում են։ Անցած տարիներին պարբերաբար Դեբեդից նմուշներ են վերցրել եւ Երեւանում փորձաքննություն կատարել: Բնահապանության, այժմ՝ շրջակա միջավայրի նախարարությունը մոնիտորինգ է իրականացրել Դեբեդի երկայնքով տեղակայված գործարանների կողմից գետ արտանետումների նկատմամբ: Դեբեդը սպիտակում է Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի, Թեղուտի հանքավայրի, Արմանիսի ոսկու հանքավայրի, նախկինում նաեւ՝ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատից կատարված արտանեումների հետեւանքով : Գետի վրա ծանր մետաղների գրոհը շարունակվում է: Այս վտանգավոր ջրով են ոռոգվում Թումանյանի տարածաշրջանի Շնող, Ճոճկան, Այրում գյուղերի եւ Նոյեմբերյան խոշոր համայնքի 8 գյուղերի այգիները: Դեբեդի ջրով աճեցրած Նոյեմբերյանի արեւահամ դեղձը հագեցած է ծանր մետաղներով:Պետությունը մի կողմից խրախուսում է Դեբեդի հովտում այգիների հիմնումը, մյուս կողմից՝ միջոցներ ջի ձեռնարկում Դեբեդի աղտոտվածության պատճառները վերացնելու համար։ Մի քանի տարի առաջ Բագրատաշենի բնակիչը Ռուսասատանում բնակվող իր հայրենակցին որպես նվեր ուղարկել էր Դեբեդից իր բռնած ձուկը։ Ռուսաստանում բնակվողը ձուկը տարել էր լաբորատորիա, որի եզրակացությունը հետեւյալն էր՝ ձուկը հագեցած է ծանր մետաղներով , ուտելու համար պիտանի չէ, վտանգավոր է առողջության համար։ 

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ