Ուկրաինայում ունենք 10 զոհ հայերի շրջանում

Ուկրաինայում ունենք 10 զոհ հայերի շրջանում

Ռուս-ուկրաինական հակամարտության 21-րդ օրն է, բայց ոչինչ չի փոխվել այնտեղ։ Ընթանում են լարված մարտեր, անխնա կրակում են մարդկանց ու ռմբակոծում ուկրաինական քաղաքները։

«Ուկրաինայում իրավիճակը գնալով ծանրանում է։ Մարիուպոլ քաղաքից երկու օրվա ընթացքում դուրս են եկել մոտ 2500 մարդ, որոնց մեջ կան նաև հայեր։ Ցուցակներ կան, որոնցով կճշտվեն հայերի ինքնությունները և, թե որքան հայ է լքել քաղաքը։ Գտնվել է 4 ընտանիք, որոնք, հոսանք չունենալու պատճառով, չէին կարողանում  մեզ հետ կապի մեջ լինել։ Հայերի շրջանում այս պահի տվյալներով ունենք 10 զոհ՝ 7 խաղաղ բնակիչ, 3 զինվորական»,-մեզ հետ զրույցում ասաց հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Վերջինիս խոսքով, եթե «կանաչ» հումանիտար միջանցքները թույլ տան աշխատեն, գոնե մարդիկ կփրկվեն՝ դուրս գալով խաղաղ տարածքներ։ Սակայն չի ասվում այն, ինչ հայտարարվում է։