Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ

Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ

Մի քաղաքական գործիչ կա ասում է՝ Փաշինյանի վրա դրսից ճնշում կա,բայց նա վախեցողներից չէ։
Հաստա՞տ։ 

Ո՞վ է Հայաստանի սահմանները պատրաստ բացել ադրբեջանցիների համար։
Ո՞վ է հրաժարվում Արցախ գնալ։
Ո՞վ է վախենում Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։
Ո՞վ է լռում,երբ Ալիեւը համատարած հոխորտում ու վիրավորում է իրեն։
Ո՞վ է համակերպվել Հայաստանի 41 քառ. կմ օկուպացիայի հետ։
Ո՞վ է սկուտեղի վրա Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ արել» բոլորի առջեւ։
Ո՞վ է թուրքերի վերջնագրերը «դրական ազդակ» համարում։
Ե՞ս:
Թե բա անհնար է նրան ճնշել։
Երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական հետերայի կարգավիճակի,մի հատ էլ խոսում են։

Էդուարդ Շարմազանովի էջից