Սյունիքում Փաշինյանը ՀՅԴ դրոշն այրելուց է խոսել Էրդողանի այցին զուգահեռ

Սյունիքում Փաշինյանը ՀՅԴ դրոշն այրելուց է խոսել Էրդողանի այցին զուգահեռ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի այցին զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շրջիկ ու սակավաթիվ ցուցարարների ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ, որտեղ խոսել է թուրքերի ու «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման համար ատելի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից։

Սիսիան համայնքում իր հետ բերած մարդկանց մասնակցությամբ հավաքի ժամանակ  Փաշինյանն ասել է, որ դաշնակցականներն այս ընտրություններում «համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ դրոշը»։

«Նրանք, որ սովոր են Թուրքիայի դրոշն այրել Ազատության հրապարակում ապրիլի 24-ին, այս ընտրություններում համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ դրոշը», - ասել է իմքայլական վարչապետը։

Ելույթի ժամանակ Փաշինյանի մոտ կանգնած են եղել նաև  Արարատ Միրզոյանը, Սուրեն Պապիկյանը։
 
Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին այս տարվա հունվարի 16-ին հայտարարել էր Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Հունիսի 13-ին ձայնագրություն էր տարածվել, որում լսվում էր, թե ինչպես է Պապիկյանը փորձում հանգստացնել Փաշինյանի հոգեկան առողջությունը կասկածի տակ դրած Էջմիածնի քաղաքապետին։

Փաշինյանի ելույթները ցույց են տալիս, թե որքան է վախենում զրկվել վարչապետի աթոռից։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է Սյունիքով միջանցք ստանալ՝ Նախիջևանն Ադրբեջանին կապելու համար։