«Բարձրագույն կրթության կատարողականի հատվածը շատ աղքատիկ է». Սերոբ Խաչատրյան

«Բարձրագույն կրթության կատարողականի հատվածը շատ աղքատիկ է». Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում, ցավոք, գործում է Պարկինսոնի «տրիվիալության օրենքը»։ Այդ «օրենքի» իմաստն այն է, որ պարզունակ բաների քննարկման վրա շատ ավելի մեծ ժամանակ ու ջանք է ծախսվում, քան՝ լուրջ հարցերի։ Օրինակ՝ կառավարության ծրագրի կատարողականի վրա շատ ավելի քիչ ժամանակ ու ջանք ծախսվեց, քան՝ երեկվա տհաճ միջադեպի։ Ծրագրի կրթությանը վերաբերող մասում գրված է. «Ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ»: Նայում ենք ծրագրի կատարողական հաշվետվությունը։ Ոչ մի բառ չկա այն մասին, թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, ի՞նչ փուլում է։ Շատ աղքատիկ է բարձրագույն կրթության կատարողականի հատվածը։ Նշվում է, որ ստեղծվել է բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակ. www.studyinarmenia.am։ Մտնում ենք կայք։ Ոչ մի բովանդակություն չկա։ Շատ կետերում ծրագիրն ու կատարողականը չեն համապատասխանում։ Ազգային ժողովում նման հարցեր պետք է քննարկվեն»։