Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» է

Երեկվանից ԱՀ նախկին պաշտոնյաների հետ կապը «կորել» է

Չնայած առավոտից լուրեր են տարածվում, որ Հայաստան են եկել  Արցախի նախկին երեք նախագահները, կառավարության տարբեր կալիբրի պաշտոնյաները, սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։

Մինչեւ երեկ կեսօր կապ է եղել նրանց հետ, սակայն կեսօրից հետո նրանք կապի դուրս չեն եկել։ Այսօր եւս բանակցություններ կլինեն Արցախի եւ ադրբեջանցի ներկայացուցիչների միջեւ՝ այդ պաշտոնյաների անվտանգ  տեղափոխման վերաբերյալ։