Պետական նման խտրական վարքագիծն անթույլատրելի է և վտանգավոր. պատասխանատուն կառավարությունն է

Պետական նման խտրական վարքագիծն անթույլատրելի է և վտանգավոր. պատասխանատուն կառավարությունն է

Այն, որ համաճարակի հետ կապված Հայաստանի ինքնորոշման տոնին ՀՀ նախագահի մակարդակով պարգևատրվում են բժիշկները, սակայն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական անձնակազմն անտեսվում է, դա, իրավամբ, վրեժի դրսևորում է և արդեն կարևոր  չէ, թե ում կողմից է այն դրսևորվել՝ առողջապահության նախարարի, թե այլ մեկի: 

Ահավասիկ կամ պետական մակարդակով, կամ պետական ամենաթողության շրջանակում անտեսվում են իշխանության կողմից պատերազմ հայտարարած համավարակի դեմ դուրս եկած իրական հերոսներին, որոնք ոչ միայն օր ու գիշեր կռիվ տվեցին համավարակի դեմ, այլ նաև գտնվում էին առաջնագծում: Նորքի ինֆեկցիոն կենտրոնը նաև գիտական կենտրոն է:

Ցանկանում եմ փաստել, որ պետական նման խտրական վարքագիծն անթույլատրելի է և վտանգավոր, որի պատասխանատուն կառավարությունն է:

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն