Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ

 Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ

«Մեր երկրի անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Մեր անվտանգությունը պետք է հենվի լեգիտիմության հիմքերի վրա, բնականաբար, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է։ Չի կարող չլինել կառավարության օրակարգում»: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկումներին:

«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- մասնավորապես հետաքրքրվել էր Քոչարյանը:

«Չեմ հոգնի ասել, որ սա ՀՀ-ն է և ես ՀՀ վարչապետն եմ»,- ասաց Փաշինյանը՝ նորից ցույց տալով ՀՀ քարտեզը: