ՀԱՄԱՍ-ը պատանդների եւս մեկ խումբ է հանձնել Կարմիր Խաչին
Իսրայելական բանակը Կարմիր Խաչից ծանուցում է ստացել, որ Գազայի հատվածից ազատված պատանդների խումբը շարժվում է դեպի Իսրայելի տարածք։
«Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ 12 պատանդներ, այդ թվում՝ 10 իսրայելցիներ և 2 օտարերկրյա քաղաքացիներ, շարժվում են դեպի Իսրայելի տարածք»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իսրայելն իր հերթին այսօր ազատ կարձակի 30 պաղեստինցի գերիների, այդ թվում՝ 15 դեռահասների։
Կարծիքներ