ԱԱԾ աշխատակիցը բացահայտել է, թե որտեղ են Փաշինյանները շրջագայել Գերմանիայում

ԱԱԾ աշխատակիցը բացահայտել է, թե որտեղ են Փաշինյանները շրջագայել Գերմանիայում

Ինչպես հայտնի է` Մյունխենի անվտանգության համաժողովին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր ընտանյոք հանդերձ` կնոջ ու դուստրերի հետ, չնայած, որ նրանք պետական պաշտոնյաներ չեն և չեն կարող պատվիրակության անդամ լինել: Պարզվում է, որ համաժողովից հետո Փաշինյանները նաև էքսկուրսիա են արել Գերմանիայով:

ԱԱԾ աշխատակից Վաչե Մարտիրոսյանը, ով վերջին շրջանում մշտապես ուղեկցում է Փաշինյանների ընտանիքին և նրանց հետ նաև Մյունխեն էր մեկնել լուսանկար է հրապարակել գերմանական մի ամրոցի ֆոնին: Խոսքը Նոյշվայնշթայն ամրոցի մասին է, որը գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում` Ֆյուսեն քաղաքի մոտակայքում` Ավստրիայի հետ սահմանի հարևանությամբ: Դժվար է պատկերացնել, որ Փաշինյանների ընտանիքին ուղեկցող ԱԱԾ աշխատակիցը միայնակ է մեկնել ամրոցը տեսնելու` լքելով իր պոստը, ուստի ողջամտորեն ենթադրվում է, Փաշինյաններին է ուղեկցել շրջագայության ընթացքում: