Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության․ սկսեմ ինձանից

Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության․ սկսեմ ինձանից

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս մարդը ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում  խաչ է քաշում բոլոր արցախցիների  (120000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում ), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց:

Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված... Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ  ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան: 
Սկսեմ ինձանից.

Ես` Կարեն Քոչարյանս, երբևէ չեմ հավակնել որևէ պաշտոնի և իշխանափոխությունից հետո չեմ հավակնելու: ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

ՀԳ. Վերոնշյալ բոլոր մարդիկ պետք է անհապաղ լինեն ԾՆՈՂՆԵՐԻ կողքին... որովհետև այդ մարդիկ ևս չեն հավակնում իշխանության»։