Մեր գումարները տալիս եք Զելենսկուն, ով սպանո՞ւմ է իր երկիրը․ կանադացին՝ Թրյուդոյին (տեսանյութ)

Մեր գումարները տալիս եք Զելենսկուն, ով սպանո՞ւմ է իր երկիրը․ կանադացին՝ Թրյուդոյին (տեսանյութ)

X սոցիալական ցանցում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ենթարկվում է կոշտ քննադատության։

Այսպես, քաղաքացիներից մեկը, երբ Թրյուդոն մոտեցել է նրան, ասել է, որ վարչապետի ձեռքը չի սեղմի։

Նա Թրյուդոյին մեղադրել է կանադացի հարկատուների հաշվին Ուկրաինային գրեթե տասը միլիարդ դոլար հատկացնելու մեջ։

«Դուք այդ գումարներն ուղարկում եք Ուկրաինա, չէ՞, ուղարկում եք մի տղայի, ով սպանում է իր երկիրը», - ասել է զայրացած կանադացին երկրի վարչապետին:

Թրյուդոն հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով ռուսական քարոզչություն․ «Պուտինին լսեցիք, չէ՞, Ռուսաստանից շատ ֆեյքեր գիտեք»,- ասել է նա և հեռացել։

Քաղաքական գործչի զրուցակիցը, սակայն, բղավել նրա հետևից և ասել, որ ինքը չի լսում հենց Թրյուդոյի կեղծ լուրերը։