Մոսկվայում կնշեն հայ լեգենդար հետախույզի 100-ամյակը 

Մոսկվայում կնշեն հայ լեգենդար հետախույզի 100-ամյակը 

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում հիշատակի միջոցառում կանցկացվի ի պատիվ խորհրդահայ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հարյուրամյա հոբելյանի։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի տասնյոթին։ Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։ Այն կանցկացվի ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության «Ծառայում եմ Ռուսաստանին» նախաձեռնության շրջանակներում։ Կներկայացվեն Վարդանյանի մի քանի նոր դիմանկարներ, գրքեր, ֆիլմեր։

Միջոցառմանը կմասնակցի նկարիչ Նիկաս Սոֆրոնովը, հետախուզության պատմության մասնագետ Նիկոլայ Դոլգոպոլովը եւ այլոք։