Երևանում 50–ամյա կին է վրաերթի ենթարկվել. վիճակը ծանր է

Երևանում 50–ամյա կին է վրաերթի ենթարկվել. վիճակը ծանր է

Հուլիսի 6-ին, ժամը 23։37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/3 հասցեում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն (մոտ 50 տարեկան կին):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: