Թեհրանն ու Ռիադը հաշտվում են․ պատմական հանդիպում՝ Պեկինում

Թեհրանն ու Ռիադը հաշտվում են․ պատմական հանդիպում՝ Պեկինում

Այսօր Պեկինում կայացել է Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի և Հոսեյն Ամիր Աբդոլլահեանի հանդիպումը, որն այդ մակարդակով առաջին պաշտոնական հանդիպումն է ավելի քան 7 տարի անց։

Պեկինի ընտրությունը, որպես երկու նախարարների հանդիպման վայր, պայմանավորված է նրա դերով՝ այս երկրների միջև համաձայնության հասնելու և նրանց միջև փոխգործակցության հեշտացման գործում:
Չինաստան մեկնելուց առաջ երկու երկրների արտգործնախարարները մի քանի անգամ հեռախոսով զրուցել են՝ քննարկելու այն քայլերը, որոնք Թեհրանն ու Էր Ռիադը մտադիր են ձեռնարկել դիվանագիտական ​​հարաբերությունները վերսկսելու և այլ համաձայնագրեր նախաձեռնելու համար։

Այս տարվա մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման մասին։ Կողմերը պայմանավորվել են երկամսյա ժամկետում բացել դեսպանատներ և ներկայացուցչություններ։