Նախագահը պարգևատրել է Պիետրո Պարոլինին

Նախագահը պարգևատրել է Պիետրո Պարոլինին

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասին.

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին պարգևատրել Պատվո շքանշանով»,-նշված է հրամանագրում: