Ռուսաստանում ցանկանում են արգելել ժամանակավոր կեցության իրավունքի տրամադրումը 

Ռուսաստանում ցանկանում են արգելել ժամանակավոր կեցության իրավունքի տրամադրումը 

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը պատրաստել է նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություն կատարել երկիր օտարերկրացիների մուտք գործելու հետ կապված կանոններում։ Մասնավորապես, առաջարկվում է արգելել ժամանակավոր կեցության իրավունքի տրամադրումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում տեղ գտած տեղեկատվությունը։ ՆԳ նախարարությունը առաջարկում է սահմանել ՌԴ տարածքներում միգրանտների համար հաստատել երեք իրավական ռեժիմ՝ կարճաժամկետ՝ ոչ ավել քան մեկ օրացույցային տարվա համար 90 օր, երկարաժամկետ՝ մեկ օրացույցային տարվա համար ավելի քան իննսուն օր, բայց առանց մշտական բնակության իրավունքի տրամադրման եւ մշտական բնակության իրավունքի տրամադրումով, այսինքն՝ անժամկետ։ Ընդ որում, այն օտարերկրացիները, որոնք ունեն թույլտվություն արդեն, իրավունք են ստանում փոխել Ռուսաստանում գտնվելու նպատակը, առանց Ռուսաստանի սահմաններից դուրս գալու։ Բացի այդ, առաջարկվում է ստեղծել ոչ բարեխիղճ հրավիրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստր։