Washington Post-ից մինչև Ռուբեն Վարդանյան․ Հաջիևն էլի ցնցումների մեջ է

Washington Post-ից մինչև Ռուբեն Վարդանյան․ Հաջիևն էլի ցնցումների մեջ է

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննադատել է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հրապարակած հոդվածը Լաչինի ճանապարհի վերաբերյալ և ասել, որ սյունակագիրն արդարացնում է օկուպացիան։

«The Washington Post-ում Դեյվիդ Իգնատիուսի սյունակը նախօրոք գրված տիպիկ հակաադրբեջանական քարոզչական/ապատեղեկատվական հոդվածաշարի մի մասն է: Ցույց տուր ինձ, թե ով է քո ընկերը, և ես կասեմ, թե ով ես դու: Իգնատիուսը Ռուբեն Վարդանյանի լավ ընկերն է, իսկ վերջինս քրեաօլիգարխ է։
Ռուբեն Վարդանյանը փողերի լվացման կեղտոտ սխեմաներով 2 միլիարդ է փոխանցել օֆշորային բանկերին։ Դեյվիդ Իգնատիուսը հարմարավետ հանգրվան գտավ Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» նախաձեռնության շրջանակներում, ով անցյալ տարի օդապարիկով վայրէջք կատարեց Ղարաբաղում և փառաբանվեց Իգնատիուսի կողմից:

Իգնատիուսը, ինչպես 2016 թվականին, երբ նա ապօրինի այցելեց Ղարաբաղ, շարունակում է աջակցել և հանդես գալ որպես Հայաստանի կողմից հովանավորվող անջատողական խամաճիկ ռեժիմի պաշտպան՝ տեղում սխալ մեկնաբանելով բոլոր փաստերը և արդարացնելով օկուպացիան։

Որպես լրագրող, ով 2016 թվականին այցելել է այն ժամանակվա օկուպացված Ադրբեջանի հողերը, դուք աչք եք փակել այնտեղ կատարված վանդալիզմի վրա։ Ձեր կողմնակալ հոդվածը Լաչինի ճանապարհի գործունեության մասին ոչ մեկին չի զարմացնում։ Բայց The Washington Post-ի նման հոդվածներն ինձ հիշեցնում են խորհրդային ժամանակաշրջանի քաղբյուրոյի պատվերները»,- գրել է Հաջիևը X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում։