Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աշխարհի ոսկե մեդալակիր

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը աշխարհի ոսկե մեդալակիր

Դոհայում ընթացող Մարմնամարզության աշխարհի գավաթի առաջնությունում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկի եզրափակչում ու ոսկե մեդալ նվաճեց: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալ էր նվաճել նաև Վահագն Դավթյանը օղակների վարժությունում, Արթուր Ավետիսյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգաթափերում: