Մտադիր չեն աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի տանելու

Մտադիր չեն աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի տանելու

Եվրամիությունը առաջարկում է իհարկե ավելացնել ներդրումները պաշտպանական ոլորտում, սակայն սրանով հանդերձ, մտադրություն չունի աշխարհը Երրորդ համաշխարհային պատերազմի տանելու։ Խոսքը կոորդինացիայի եւ լավագույն պաշտպանական համակարգերի համար լավագույն ձեւով արված ծախսերի մասին է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նշենք, որ ներկայումս Եվրահանձնաժողովը առաջարկում է ավելացնել Եվրամիության պաշտպանական ծախսերը։

«Նրանք, ովքեր ասում են, որ մենք պատրաստվում ենք ռազմական մրցավազքի մեջ մտնել եւ աշխարհը տանել Երրորդ համաշխարհային պատերազմի, խորապես սխալվում են։ Ընդհակառակը, խոսքը ոչ թե սպառազինությունների ավելացման մասին է, այլ կոորդինացիայի, որպեսզի նույնիսկ քիչ ծախսենք, բայց ծախսենք լավագույն ձեւով, գրագետ կերպով, իրականացնելով պաշտպանական ոլորտում կոլեկտիվ գնումներ, հանուն մեր բոլոր քաղաքացիներին լավագույն պաշտպանությամբ ապահովելու»,- ասել է Բորելը։