Կանխատեսումներ առաջիկա տարիներին նավթի գների մասին

Կանխատեսումներ առաջիկա տարիներին նավթի գների մասին

Առաջիկա երեք տարիներին նավթի միջին գինը համաշխարհային շուկայում, մեկ բարելի դիմաց կկազմի 71 ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկը նավթի գների մասին իր կողմից հրապարակված կանխատեսման մեջ։ Ընթացիկ տարվա համար փաստվել է, որ նավթի գներն աճել են նկատելիորեն՝ 59 դոլարից հասնելով 86 դոլարի Brent տեսակի նավթի համար։ Գնաճի համար դրական պայման են դարձել ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված սանկցիաներն ու Վենեսուելայի կողմից նավթի արդյունահանման ծավալների կրճատումը։ Գները ընկան նոյեմբերին, երբ հերթական հակաիրանական սանկցիաներից հետո ԱՄՆ-ն հրապարակեց նաեւ բացառությունների իր ցանկը, որով ութ պետություն կարող էր նավթ գնել Իրանից;