Ովքեր են համոզել, որ Պուտինի հետ չհանդիպի
Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին չի կայանալու։ Ինչպես հայտնում է NBC News-ը, նախագահ Թրամփին հանդիպումը չեղյալ հայտարարելու որոշում կայացնելուն համոզել են Պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին։ Նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաների հետ Թրամփը նախ զրույց է ունեցել, որից հետո էլ կայացրել է իր որոշումը՝ դա պատճառաբանելով Կերչի նեղուցում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բախմամբ։
Կարծիքներ