Որոնք են արձակուրդի համար ամենալավ ժամանակահատվածները 

Որոնք են արձակուրդի համար ամենալավ ժամանակահատվածները 

Մասնագետները նշում են, որ 2024 թվականի համար արձակուրդ գնալու ամենից հարմարը հուլիս եւ հոկտեմբեր ամիսներն են։ Այդ ամիսներին սովորաբար արձակուրդայինը հաշվելիս ավելի շատ գումար կարող է մարդը ստանալ։

Նշվում է, որ արձակուրդ գնալուց առաջ պետք է նայել, թե տվյալ ժամանակահատվածի համար քանի աշխատանքային օր կա, ներառյալ նաեւ՝ պետական տոները եւ այլն։ Որքան քիչ են տոնական կամ ոչ աշխատանքային օրերը, այդքան ավելի ձեռնտու է գնալն արձակուրդ այդ ամիս, որպեսզի արձակուրդայինի գումարը լինի հնարավորինս բարձր։

Օրինակ, այդ տրամաբանությամբ, դեկտեմբեր եւ հունվար ամսին արձակուրդ գնալը ձեռնտու չէ բացարձակապես, քանի որ այդ ամիսներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնական օրերն են, որոնք որպես կանոն ոչ աշխատանքային են։