ՀՀ ԶՈՒ շտաբի պետը՝ Արցախում

ՀՀ ԶՈՒ շտաբի պետը՝ Արցախում

Այս պահի դրությամբ Արցախում ռազմաքաղաքական ղեկավարության հարցով վերջնական որոշում չկա։ Արցախում է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Այս մասին հաղորդում է արցախյան աղբյուրը։

Ենթադրվում է, որ սա ինչ-որ կապ ունի Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հնարավոր ազատման հետ, որի մասին երեկվանից համառորեն լուրեր են շրջանառում։

Նշվեց, թե համապատասխան հրամանագրերը դեռ երեկ կեսօրից պետք է լինեին, սակայն Արցախից զանգերով առ ժամանակ կանխվել են։