Ասում է մի բան, անում է մեկ այլ բան.քննադատել են Լեոնարդո ԴիԿապրիոյին

Ասում է մի բան, անում է մեկ այլ բան.քննադատել են Լեոնարդո ԴիԿապրիոյին

Լեոնարդո ԴիԿապրիոն երկար ժամանակ պայքարել է բնապահպանական խնդիրների դեմ։ Դերասանը արդեն միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել բնությունը փրկելու համար, սակայն վերջերս էկոակտիվիստները նրան մեղադրել են կեղծավորության մեջ։ Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել:

Օրերս պապարացիները Լեոյին նկատել են Սարդինիայի մասնավոր օդանավակայանում։ Հենց այնտեղից է նա մեկնել փոքրիկ ինքնաթիռով։ Իսկ իմաստը ո՞րն է։ Մասնավոր ինքնաթիռների ածխածնի արտանետումները 37 անգամ գերազանցում են մարդատար ինքնաթիռների արտանետումները։ Պարզվում է, որ բնության մարտիկն ինքն է վնասում դրան, և դա խիստ զայրացրել է բնապահպաններին, ովքեր բացասաբար են արտահայտվել աստղի մասին։

«Մի բան է ասում, մեկ այլ բան անում», «Կեղծավորը»,- գրել են համացանցի օգտատերերը։