Աշխարհաքաղաքական փոփոխություններն ընկալելու խնդիրը  

Աշխարհաքաղաքական փոփոխություններն ընկալելու խնդիրը  

Փաշինյան Նիկոլը բարելավում է հարաբերությունները Հունգարիայի հետ, որ խզվել էին նախկինների կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունից հետո ադրբեջանցու արտահանձնման հետևանքով: Նիկոլի արածը համարում եմ բնական՝ Նիկոլի խոսույթի ու գործողությունների շրջանակում: Դե, մարդը թշնամի չի համարում թուրքերին, իսկ այդ դեպքում ինչու պիտի թշնամի համարի ադրբեջանցիներին: Իսկ եթե վերջիններս այլևս թշնամիներ չեն, ապա ինչու չպետք է հարաբերությունները բարելավվեն այն երկրի հետ, որը, հանուն ադրբեջանական նավթադոլարների, վայրենի մարդասպանին արտահանձնել է Ադրբեջանին: Գիտենալով, որ նա այնտեղ ոչ թե պետք է պատիժ կրի, այլ վերածվի համարյա թե ազգային հերոսի: Ինչը և տեղի է ունեցել: Այնպես, որ ամեն ինչ բնական է: Որիշ հարց, որ այն բանական չէ հայոց պետականության տեսակետից: Սակայն ողջ խնդիրն այն է, որ 2018 թվականից այս կողմ այն, ինչ բանական չէ Հայաստանի Հանրապետության տեսակետից, խիստ բնական է Նիկոլի առումով:

Բայց Հունգարիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում առկա է մի հանգամանք, որը հաշվի չի առնվել Նիկոլի կողմից: Դա այն է, որ Եվրամիությունը դրական վերաբերմունք չունի Հունգարիայի գործող իշխանությունների նկատմամբ: Դրա պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ական այդ երկիրը փորձում է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Ինչը դրսևորվում է դրա «ռուսաստանամետ» վարքագծով թե՛ Եվրամիության և թե՛ Հյուսիսատլանտյան դաշինքում: Դա հիմնականում տեղի է ունենում խոսքի մակարդակում, բայց երբեմն անցնում է նաև գործողությունների դաշտ՝ հակառուսական այս կամ այն գործընթացն արգելափակելու տեսքով: Նշված «ռուսամետությունը» դրսևորվեց հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում: 

Օրինակները բազմաթիվ են՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը դեմ արտահայտվելը, այդ երկրի կառավարության կողմից հրապարակված տեսանյութում Ղրիմի թերակղզին որպես ՌԴ տարածք ներկայացնելը, Եվրամիության կողմից նախաձեռնված՝ հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթին դեմ գնալը, Ուկրաինային տրամադրվող թեթև հրաձգային զենքն անօրինական զենքի շուկայում հայտնվելու առումով մտահոգություն հայտնելը, Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը դաշինքի անդամ երկրների՝ հուլիսին կայանալիք գագաթնաժողովում քննարկմանը դեմ լինելը և այլն, և այլն… Եվ որպես այդ ամենին հակապատասխան՝ 2024 թվականի երկրորդ կեսին Եվրամիության խորհրդում նախագահելու՝ Հունգարիայի իրավունքի վիճարկումն այդ կառույցում: Որպես պատճառ էլ ներկայացվել է հունգարական օրենսդրության նկատմամբ ԵՄ ինչ-որ օրենքի ոչ գերադասության հարցը:

Ինչպես տեսնում ենք, ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը հեչ հարմար ժամանակ չի ընտրել Հունգարիայի հետ հարաբերությունները բարելավելու առումով: Ի դեպ, դա առաջին դեպքը չէ, երբ այդ անձը չի կողմնորոշվում միջազգային իրադրության փոփոխության հարցում: Չնայած իր ելույթներում անընդհատ շոշափում է հենց աշխարհաքաղաքական փոփոխությունները խորությամբ ընկալելու խնդիրը: Ու ընկնում է անհեթեթ իրավիճակների մեջ՝ խաղալով մեր երկրի՝ իր պատճառով պլինտուսի մակարդակին հասցված հեղինակության հետ: 

Հիշենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուսի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի դրական վճիռն այն բանից հետո, երբ այդ դատարանը կեղծ հիմքերի հիման վրա տվել էր ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր: Կեղծ այն առումով, որ ՌԴ իշխանությունն իրականացրել էր մերձպատերազմական գոտու բնակավայրերի մի քանի տասնյակ հազար բնակիչների՝ և այդ թվում շուրջ 20 հազար երեխաների, տարհանում անվտանգ (տվյալ դեպքում՝ ՌԴ) տարածք: Ինչն այդ դատարանի կողմից ներկայացվել էր որպես այդ երեխաների բռնի տեղահանում: 

Ընդ որում, մինչ այդ չէր արձանագրվել որևէ բողոք ո՛չ տարհանվող ընտանիքների և ո՛չ էլ հատկապես երեխաների կողմից: Ընդամենը եղել էր հակամարտության կողմ Ուկրաինայի կառավարության բողոքը: Համենայն դեպս, այդ մասին փաստացի ոչինչ չէին գրել արևմտյան լրատվամիջոցները, որոնք շաբաթներ շարունակ գրում էին ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած սպանությունների մասին: Իբրև թե սպանություններ, քանի որ իրականում ինչ-որ փողոցի ուղղությամբ շուրջ երկու տասնյակ դիերի առկայությունը երկրի ղեկավարության կողմից կազմակերպված բեմականացում էր: Ի դեպ, այդ դատարանը, չգիտես ինչու, անարձագանք թողեց եվրոպական երկրներ արտագաղթած ուկրաինական ընտանիքներից զավակների բռնի օտարումը: Այդ դեպքերի առումով ծնողները բողոքի ցույց էին արել, ինչն արձանագրվել էր նույնիսկ արևմտյան լրատվամիջոցների կողմից: 

Հ. Գ. Ղրիմի թերակղզին որպես ՌԴ տարածք ներկայացնող տեսանյութի կապակցությամբ Ուկրաինան պաշտոնական դեմարշ է հայտնել Հունգարիային: