Գագիկ Հարությունյանի փեսան նորից պաշտոն ստացավ

Գագիկ Հարությունյանի փեսան նորից պաշտոն ստացավ

Մենք գրել էինք, որ օրեր առաջ պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզական վարչության պետի տեղակալ Արտաշես Բեգլարյանը՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի փեսան։ Դա կատարվել է կառուցվածքային փոփոխության անվան տակ՝ օպերվարչությունը միավորվել է հետաքննության վարչությանը։

Բեգլարյանը հաստատել էր լուրը՝ նշելով, որ տեղափոխվելու է այլ ծառայության, բայց ՊԵԿ-ից չի հեռանալու։

Օրեր անց՝ Բեգլարյանին կանխատեսումն իրականացվեց։ Մենք տեղեկացանք, որ Արտաշես Բեգլարյանը հիմա էլ նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային վարչության պետի տեղակալ։ Կարճ ասած՝ Գագիկ Հարությունյանի փեսան մեծ հաշվով պահպանեց իր դիրքերը՝ հարկային ոլորտում տեղակալից նշանակվեց մաքսային ոլորտում վարչության պետի տեղակալ, ոչ՝ ավելին։